Ավտովթար Ռուբինյանց-Ահարոնյան փողոցների խաչմերուկում
Հունիսի 20-ին, ժամը 00.58-ին ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց-Ահարոնյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 ZO 890 պետհամարանիշով (վարորդ Ա. Ս.) և «Opel Zafira» մակնիշի 34 SA 603 պետհամարանիշով (վարորդ Ն. Տ.) ավտոմեքենաները. զոհեր և տուժածներ չկան: