Նալբանդյանը Մոգերինիի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ հունիսի 18-ին, հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Զրույցի ընթացքում քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության մի շարք հարցեր, անդրադարձ արվեց Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությանը։