Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է Գևորգ Կոստանյանի տեղակալին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրաչյա Բադալյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից՝ ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: