Երկու ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»
Սարգիս Շահինյանն ու Կարեն Հարությունյանը չեն շարունակի իրենց ելույթները «Փյունիկում»: Այս մասին հայտնում է ակումբի կայքը:
Երկու ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ:
Հիշեցնենք, որ Շահինյանը «Փյունիկին» էր միացել «Միկայից» մեկ տարի առաջ, իսկ Հարությունյանը՝ այս ձմռանը՝ «Բանանցից»: