Եվրո-2016. օրվա խաղերն ու բուքմեյքերական կանխատեսումները
Այսօր տեղի կունենան Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի վերջին խաղերը:
E խմբում միմյանց կհանդիպեն Բելգիայի և Իռլանդիայի հավաքականները:
Հեղինակավոր Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է բելգիացիներին՝ վերջիններիս հաղթանակի հնարավորությունը գնահատելով 1.80 գործակցով, ոչ-ոքին՝ 3.25, իռլանդացիների հաղթանակը՝ 5.50:
Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17:00-ին:
F խմբում միմյանց դեմ կպայքարեն Իսլանդիայի և Հունգարիայի հավաքականները:
Այդ խաղում աննշան առավելություն բուքմեյքերները տալիս են Իսլանդիայի ընտրանուն՝ հավաքականի հաղթանակին տալով 2.75 գործակիցը: Հունգարացիների հաղթելուն և հանդիպումը ոչ-ոքի ավարտելուն բուքմեյքերները հավատում են հավասարաչափ՝ 2.90 գործակից:
Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին:
Խմբային փուլի երկրորդ տուրի վերջին խաղում էլ կհանդիպեն Պորտուգալիայի և Ավստրիայի ընտրանիները:
Ռոնալդուի հավաքականն այստեղ ֆավորիտն է. նրանց հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1.85 գործակցով, ոչ-ոքին՝ 3.20, ավստրիացիների հաղթանակի հնարավորությունը՝ 5.00 գործակցով:
Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: