Հայտնաբերվել է ական
Հունիսի 17-ին, ժամը 20.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քանաքեռ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղում հայտնաբերվել է ական:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և սակրավորական խմբերը:
Պարզվել է, որ տան նկուղում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ականանետի արկ:
Արկը սակրավորական խմբի կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք: