Փորձում ենք կարգավորել Հենրիխի՝ «Մանչեսթեր» տեղափոխության հարցը. գործակալ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Մխիթարյանը ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում՝ «Մանչեսթեր Յունայթեդում»: Գործակալը նշել է, որ տրանսֆերային գործարքն իրականացնելու համար համապատասխան աշխատանքներ են կատարվում:
«Մխիթարյանը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել: Փորձում ենք կարգավորել Հենրիխի տեղափոխության հարցը»,- Մինո Ռայոլայի խոսքը մեջբերում է The Times-ը:
Նկատենք, որ Ժոզե Մոուրինյուն անձամբ հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով: «Յունայթեդը» 24 մլն եվրո է առաջարկում հայ կիսապաշտպանի տրանսֆերի համար: