«ՀԺ». Ալեքսանյանի կողմից աշխատակցին առևանգելու հրապարակման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին առևանգելու «ՀԺ»-ի հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել են ՀՔԾ-ից։
Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002 թվականից աշխատել Է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, «ՀԺ» թղթակցի հետ զրույցում պնդել Է, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել Է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։