«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը կզոհի՞ նախկին նախարարին
«Ժողովուրդը» գրում է.
«ՀՀ առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության պատմությունը այդպես էլ հստակ չի պարզաբանվում: Նշվում է միայն, որ ձերբակալվածները մեղադրվում են բժշկական կեղծ ուղեգրեր պատրաստելու և տրամադրելու մեջ:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ խոսքը մոտ 2 միլիարդ դրամի հասնող չարաշահումների մասին է: Այս պատմության մեջ, սակայն, ամենակարևոր և մինչ օրս չպարզաբանված հանգամանքը ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի դերակատարության հարցն է: Ինչպես հայտնի է՝ քրեական գործի հիմքում ընկած չարաշահումները տեղի են ունեցել 2012-ից 2014 թվականներին, այսինքն՝ Դերենիկ Դումանյանի պաշտոնավարման շրջանում:
Արդյոք նախարարը տեղեկացված չի եղել, թե իր ղեկավարմանը հանձնված գերատեսչությունում ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում: Նման տարբերակը քիչ հավանական է: Ուստի առաջիկայում Սերժ Սարգսյանը կորոշի նախկին նախարարին գովազդային նպատակներով զոհե՞լ, թե՞ պահել՝ գալիք ընտրություններում «օգտագործելու» համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում