Անօդաչու թռչող սարքը Մոլդովայի վրայով անցել է դեպի Ռումինիա․ օդանավակայանում դադարեցվել են թռիչքներըՊուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքներըՊապիկյանը ուսումնական կենտրոնի հրամկազմին տվել է հանձնարարականներՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՆԳՆ կրթահամալիրում շահագործման է հանձնվել ուսանողների կացության նոր մասնաշենքըԳետառի կեղտաջրերի մաքրման առաջին կայանը հանձնվեց համայնքային ՀՈԱԿ-ինՀՀ ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել․ տրվել են հանձնարարականներՀայաստանը պատրաստվում է անցնել «ջրային բարեփոխումներից» «ջրային վերափոխման»Խոշոր ավտովթար՝ Փոքր Մասրիկում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենԵրևանի ավագանին որոշել է լուծարել «Երևանտրանս»-ըԻրանի գլխավոր նպատակը շարունակում են մնալ Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունն ու տարածաշրջանում անվտանգության ապահովումը. Մասուդ ՓեզեշքիանՌուբիո․ Իրանը կանգնած է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումների հետևումՍուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը՝ աղոթքով և Սուրբ ՊատարագովԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովՌուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներինՍա նշանակում է, որ արդեն իսկ թույլ է տրվել պետական գործերի ու շահերի ստրատեգիական տապալում․ ԲադալյանՈւզբեկստանի և ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունը հասել է $12,8 մլրդ-իԴավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվիՀայաստանի և Մակեդոնիայի միջև բարձր մակարդակի շարունակական շփումները նոր հնարավորություններ կստեղծենՓյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԻսրայելը հրադադարից հետո Գազայում սպանել է 1344 մարդուՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջՀայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էԻրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գները կտրուկ կնվազեն. ԹրամփՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն ԽաչատուրյանինՊապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն (տեսանյութ)Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ«Ռազմաբազան գնա՞․ խնդիր չկա, տարածաշրջանում վտանգը գրեթե զրոյացրել ենք»․ ՂազարյանՀՀ-ն բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները
Վեհափառ Հայրապետի և Սրբազանների գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Գազի թանկացումը աշխարհի վերջը չէ․ մենք կունենանք գազի փող՝ մինչև էժան գազին հասնելը. Թագուհի ՂազարյանԽոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 1 զոհ, 2 վիրավորՈւկրաինայի հետ պատերազմում հաղթանակը շատ մոտ է. ՊեսկովԷդ համատիրություններն ինչներիս են պետք. Ավինյանը՝ վերելակների սպասարկման մասինՓաշինյանն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներինՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը․ ԼավրովՀամայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 16 կգ թմրամիջոց Հարցերի հարցը, որին պետք է պատասխանի այն մարդը, որը ուզում է, որ հայկական պետություն գոյություն ունենա... Արթուր ԴանիելյանՀայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)«Դավո օիլ»-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՊարբերաբար ավագանու նիստերի դահլիճը վերածվում է բոքսի ռինգի. Մանուկ ՍուքիասյանՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Դոլգենկոյե և Բերեզնիկի բնակավայրերըՄենք իրենց ասում ենք՝ ճանապարհների խցանման մասնագետ բերեք, զարմիկի ամուսնուն է բերում. ԶարոկյանԳազամատակարարման դադարեցումներ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ սեպտեմբերի 9-ին և 10-ին Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՍեպտեմբերի 9-13-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով
Օգնեք, որ ապրեմ... տավուշցի 7-ամյա երեխային շտապ բուժօգնության համար ֆինանսական աջակցություն է հարկավոր
Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ. Գառնիկ Դանիելյան
Քաղաքականություն

Վարդան Օսկանյանը քաղաքական կամք է փնտրում (տեսանյութ)

Անցկացվեց «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության ղեկավար ընտրվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը: Որպես կուսակցության նախագահ` նա իր ելույթի ժամանակ ասաց, որ իրենց գլխավոր նպատակը երկրում արդարությունը վերականգնելն է և ժողովրդավար երկիր ստեղծելը:

«Ժողովուրդը շատ բան չի ուզում, ընդամենն ուզում է իր հասանելիքը: Արդարությունն այն է, որ խեղճի և հզորի միջև ծագած վիճաբանության ժամանակ դատավորն առանց կաշառքի վճիռ կայացնի: Մենք հավերժ կարող ենք ձևացնել, որ ունենք ժողովրդավար պետություն, բայց իրականությունն այլ է: Ահավասիկ այս ամենը փոխելու համար է ստեղծվում «Համախմբում» կուսակցությունը»,- ասաց Օսկանյանը:

«Համախմբում» կուսակցության վարչության կազմը բաղկացած է 16 հոգուց: Կուսակցության փոխնախագահներն ընտրվեցին Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը: Կուսակցության անդամ Անդրանիկ Թևանյանն իր ելույթում ասաց, որ մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ` կա′մ թողնել ինչպես որ կա, կա′մ էլ փոխել քաղաքական ամբողջ էլիտան:

«Մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ: Կա′մ պետք է թողնենք ամեն ինչ ինչպես որ կա, և կրավորական կեցվածք ընդունենք, կա′մ էլ շարժվենք առաջ: Երբ փայ մտնելն ու փայ խլելը սկզբունք է, ունենում ենք մարդկային և տարածքային ցավալի կորուստներ: Վառ օրինակն ապրիլյան մարտերն են: Այս ամենի համար մեզ պետք է համախմբում»:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ հայտարարեց, որ միանում է «Համախմբում» կուսակցությանը: Լրագրողների հարցին, թե արդյոք նա պատրաստ է միանալ մի կուսակցության, որի ետևում կանգնած է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և ում կառավարման օրոք բազմաթիվ խախտումներ են նկատվել, Կարեն Անդրեասյանը ասաց , որ Հայաստանի բոլոր նախագահների օրոք էլ այդ խախտումները նկատելի է եղել:

Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի հետ կարո՞ղ է ճանապարհ գնալ, Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ ինքը ցանկացած մարդու հետ կարող է ճանապարհ գնալ, եթե իհարկե ծառայում են մարդու իրավունքների արդարությանն ու ժողովրդավարությանը:

«Ճանապարհ չեմ գնա միայն բանսարկուների և այն մարդկանց հետ, որոնց խոսքն ու գործն իրար հետ չեն համընկնում: Որորշել եմ միանալ այս կուսակցությանը, քանի որ այն գաղափարապես ինձ հարազատ է թվում»,- եզրափակեց Կարեն Անդրեասյանը: