Երբ փայ մտնելու ու փայ խլելու սկզբունքն է գործում, ունենում ենք կորուստներ. Թևանյան
Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Թևանյանը կուսակցության առաջին համագումարում ունեցած ելույթում խոսեց երկրում տիրող վիճակի, մարդկային և տարածքային ցավալի կորուստներիի մասին և համախմբման կոչ արեց.
«Մենք կանգնած ճակատագրական ընտրության առաջ` կա′մ թողնել ինչպես կա և կրավորական կեցվածք ընդունել, կա′մ շարժվել առաջ: Երբ փայ մտնելու ու փայ խլելու սկզբունքն է գործում, ունենում ենք մարդկային ու տարածքային ցավալի կորուստներ. վառ օրինակն ապրիլյան մարտերն էին: Այս ամենին վերջ տալու համար մեզ պետք է համախմբում, անհրաժեշտ է ձևավորել կառավարական նոր էլիտա և փոխել մեր տնտեսական քաղաքականությունը: Մենք առաջարկում ենք հարկային բեռի թեթևացում»,- «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում նշեց Անդրանիկ Թևանյանը: