Հարկային նոր օրենսգիրքը` միջազգային կառույցների պարտադրանք (տեսանյութ)
Հարկային նոր օրենսգիրքը կանոնակարգելու է սոցիալական խնդիրները, թե՞ երկրում սոցիալական լարվածության առաջացման պատճառ է դառնալու հարցն է տնտեսվարողներից մինչև շարքային քաղաքացի: Այս թեմային «Անդրադարձ» մամուլի ակումբում անդրադարձավ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
«Ի դեմս Հարկային նոր օրենսգրքի` մտադրություն կա դատարկելու այս տարածաշրջանը»,- ասում է Վարդան Բոստանջյանը` հավելելով, որ նույնսիկ որոշ հանրապետականներ, եթե ոչ բարձրաձայն, ապա ներքուստ դեմ են այդ օրենսգրքին:
Հարցին` եթե հանրապետականները դեմ են, ինչո՞ւ են կողմ քվեարկել, Բոստանջյանը պատասխանեց. «Իշխանությունն ունի իր ներկայացուցիչները և նրանք հաճախ այլընտրանք չունենալով` պարտավոր են կատարել վերևից եկող հրահանգները: Գուցե 1-2 հոգի մանկուց տառապյալների շարքում են գտնվել և ձգտում են մոտ լինել տորթին, բայց ՀՀԿ ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք ունեն Հարկային նոր օրենսգրքի նկատմամբ»:
Ի դեպ, Բոստանջյանը նկատեց, որ նոր Հարկային օրենսգիրքը միջազգային կառույցների առաջարկով ու պարտադրանքով է կազմվել:
Մանրամասները` տեսանյութում: