Մարդիկ են, հավաքվել են. Գալուստ Սահակյանը՝ «Համախմբում» կուսակցության մասին
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց «Համախմբում» կուսակցության՝ խորհրդարանում երկրորդ ուժը լինելու մասին հարցին.
Գալուստ Սահակյանը նախ ճշտեց կուսակցությանը անունը և ասաց. «Չի կարելի անընդհատ ով որևէ գործ կատարում է, կապել սրա-նրա հետ: Մարդիկ են, հավաքվել են, իրենց կուսակցությունն են ստեղծում: Բնականաբար, պիտի ասեմ, որ կուսակցությունը կարող է մարտունակ դառնալ, եթե կարողանում է երեք, չորս, հինգ, վեց տարի մրցույթի մեջ լինել»:
Հարցին, թե ԱԺ նախագահի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կապ ունի՞ «Համախմբում» կուսակցության հետ, Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի:
«Շատ լավ կլինի, որ մասնակցեն, փորձ ձեռք բերեն»,- ասաց Սահակյանը: