Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը միացավ Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը (տեսանյութ)
Նախկին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը միանում է Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը: Այդ մասին «Համախմբում» նախաձեռնության հիմնադիր համագումարից առաջ հայտարարեց ինքը` Անդրեասյանը:
Լրագրողները դիտարկում արեցին, թե Անդրեասյանը միանում է մի կուսակցության, որի հետևում տեսնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում օրոք Հայաստանում բազմիցս են խախտվել մարդու իրավունքները: Ի պատասխան`Անդրեասյանը նկատեց, որ մարդու իրավունքների խախտումներ եղել են բոլոր նախագահների օրոք էլ, և եթե համապատասխան աշխատանք չտարվի, ապա հաջորդ 20 վարչապետերի օրոք էլ այդ խախտումները կլինեն:
Հարցին էլ, թե արդյոք կուսակցության հետևում իսկապես Քոչարյա՞նն է կանգնած` ասաց. «Վարդան Օսկանյանը հարցին սպառիչ պատասխան տվել է»: