«Արմավիր» ՔԿՀ բերված ջեմով կոնֆետների միջից սպիտակ դեղահաբեր են հայտնաբերվել (լուսանկար)
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հունիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Կ.-ին քաղաքացի Մ. Մ.-ի կողմից բերված հանձնուքում եղած ջեմով կոնֆետների միջից հայտնաբերել են երեք սպիտակ դեղահաբեր` 3 գրամ ընդհանուր քաշով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
