Շարմազանովը՝ ընդդիմության և իշխանության միջև ստորագրված հայտարարության մասին
Ինչպես արդեն հայտնի է, երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված «4+4+4» ձևաչափի շրջանակներում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ստորագրվել է Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությունը:
Հայտարարությունը, սակայն, չստորագեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այդ կապակցությամբ ասաց.«Արժեքավոր իրադարձություն էր, սա փաստ է, և միշտ չէ, որ ընդդիմությունն ու իշխանությունը կարողանում են նման տարաբնույթ կարծիքների պարագայում հասնել ընդհանուր հայտարարի: Ես ողջունում եմ և′ իշխանության, և′ ընդդիմության որոշումը»,- ասաց Շարմազանովը` ափսոսանք հայտնելով, որ քաղհասարակությունը չի միացել փաստաթղթին:
Անդրադառնալով այն լուրերին, որ կոնսենսուսն իշխանությանը պետք էր, քանի որ ԵՄ-ն գումարներ է տալու ՀՀ իշխանություններին, ասաց, որ ԵՄ-ի «փողերի հետ» ինքը գործ չունի»: