Նստվածք Անտառամուտ-Վահագնի ավտոճանապարհին
Հունիսի 17-ին, ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Անտառամուտ-Վահագնի ավտոճանապարհին առկա է փլուզում. ճանապարհը դարձել է անանցանելի:
Դեպքի վայր է մեկնել Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղազննման արդյունքում պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհահատվածի նստվածք՝ մոտ 10 մ երկարությամբ և 20 սմ խորությամբ. ճանապարհն անցանելի է: