Անթույլատրելի ենք համարում երեխաներին նման հոգեբանական ապրումներին դրդելը. ՄԻՊ խոսնակ
ՄԻՊ նորանշանակ մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի պատասխան սոցցանցերում հոգեհանգստի արարողությանը երեխաների մասնակցության մասին արված հարցումների. Մտահոգիչ է հոգեհանգստի, հուղարկավորության արարողություններին երեխաներին կազմակերպված ձեւով մասնակից դարձնելու փաստը:
Անթույլատրելի ենք համարում երեխաներին նման հոգեբանական ապրումներին դրդելը: Հուսով ենք, որ կարվի հնարավորը՝ հետայսու նման դեպքերը բացառելու ուղղությամբ»: