Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Մամուլ

«Իրատես». ԵԱՀԿ-ն գիտի, որ Ռուսաստանը չի՞ հաջողելու

«Իրատես» թերթը գրում է.

«Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպում տեղի կունենա` Պուտինի գլխավորությամբ, Սարգսյան-Ալիև ֆորմատով: Հասկանալի է, որքան էլ կողմերը պնդում են, թե չկա «Լավրովի պլան», այնուհանդերձ, բոլորին էլ պարզ է, որ Ռուսաստանը փորձում է ոչ միայն խաղն ամբողջովին պահել իր ձեռքում, այլև հասնել նրան, որ տարածաշրջանն իր ազդեցության տակ մնա ընդմիշտ` թույլ չտալով որևէ մեկի մուտքն այնտեղ: Մաքսիմալ այդ ցանկություններում արդյո՞ք Ռուսաստանը տեղ է հատկացրել նաև իր խաղաղապահների համար, որ պետք է տարածաշրջան մտնեն բացառապես Հայաստանի հաշվին, որովհետև Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան երբեք չեն ցանկանա դա:

Բոլոր դեպքերում, ի՞նչ կարելի է սպասել հանդիպումից, որի առնչությամբ ԵԱՀԿ-ն հարկ համարեց ասել` ինձ հետ կապ չունի, ես չկամ, կարող ես` արա, Ռուսաստան: Պարզ է` ԵԱՀԿ համանախագահությունը գիտե, և անցած բոլոր տարիներն ապացուցել են, որ Ռուսաստանի նման փորձերը ձախողման են դատապարտված: Այլ խողովակներով էլ Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, հարկ համարեցին զգուշացնել՝ եթե Ռուսաստանը ոտքն ավելի պինդ դնի «գազին» և փորձի կրկնել ապրիլյան «դեժավյուն», ապա խնդրին կխառնվի Թուրքիան, ասել է` «ՆԱՏՕ-ն ընդդեմ Ռուսաստանի» ձևաչափով պատերազմ կսկսվի, ինչը, հաստատապես, ամենացանկալի զարգացումը չի կարող լինել, եւ ինչն էլ Արևմուտքը չի կարող թույլ տալ:

Ի՞նչ մնաց «տակը». մնաց, որ Ռուսաստանը կամ համակերպվում է, որ լավագույնը, ինչին ինքը կարող է հասնել` ստատուս քվոյի պահպանումն է, ինչը, ի դեպ, շատ ձեռնտու է նաև Հայաստանին, կամ ճնշել Հայաստանին` ցանկալին ստանալու համար, ինչի նախանշանները հանդիպումից առաջ որոշակիորեն առկա են, սակայն այնքան թույլ, որ ասել, թե Ռուսաստանն աներկբայորեն պնդելու է իրենը, ճիշտ չի լինի:

Փաստորեն, ամեն ինչ խոսում է հօգուտ առաջին սցենարի, ասել է` սպասվող հանդիպումում որևէ առաջընթաց, որևէ փաստաթուղթ չի լինի: Հայտարարությո՞ւն: Ոչինչ չասո՞ղ: Գուցե:

Եվ այնուհանդերձ, թեկուզ այդ դեպքում, երբ հակամարտող կողմերը կարողացել են նստել մի սեղանի շուրջ, ինքնին քիչ չէ. պատերազմից լավ է:

Վատն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն իր նման անհետևողական եղավ և հետաքննող սարքերի ու ԵԱՀԿ առաքելության ընդլայնմանն առնչվող Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները չկարողացավ կյանքի կոչել, փոխարենը հայտնի կենդանու նման գլուխը մտցրել է ավազի մեջ, ասում է` ես կապ չունեմ Սանկտ Պետերբուրգի հանդիպման հետ:

Իսկ հնարավո՞ր է, Արևմուտքը թույլ է տալիս, որ Ռուսաստանը հերթական անգամ տապալվի, սպառվի, ինքը կրկին, ինչպես եղավ վերջին անգամ, խաղի մեջ մտնի` նույն հետաքննական սարքերի ու Կասպրշիկի «խաղաթղթով», իրավունք ունենալով Ռուսաստանին ասելու՝ շանսը տրված էր, չօգտագործվեց, հիմա ես եմ խաղի մոդերատորը:

Բոլոր դեպքերում, Սանկտ Պետերբուրգում հեշտ չի լինելու հայկական կողմի համար, որովհետև, ինչպես ապրիլյան քառօրյայում, Ռուսաստանն ու Ադրբեջանը տանդեմով են խաղալու մեր դեմ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում