Հրաձիգները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունակվող հրաձգության Եվրոպայի երիտասրդների առաջնությունում պայքարի մեջ են մտել Հայաստանը ներկայացնող մարզիկները: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից:
50մ, փոքր տրամաչափի ատրճանակ վարժության 33 մրցակցից Զավեն Իգիթյանը, խոցելով 547 միավոր, 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչց փուլ: Եզրափակչում նրան չի հաջողվել պահպանել դիրքերը և վերջնական արդյունքում գրավել է 4-րդ տեղը:
50մ, հրացան պառկած դիրքից վարժության 55 մրցակցից Հրաչ Բաբայանը, խոցելով 612,3 միավոր, գրավել է 26-րդ տեղը:
Հրաչ Բաբայանը հունիսի 18-ին կկրակի ևս մեկ մրցաձև՝ 50մ, հրացան 3 դիրքից վարժությունը, և այդքանով մեր մարզիկները կավարտեն մրցելույթները:
Առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 2-ն են՝ Հրաչ Բաբայանը և Զավեն Իգիթյանը: Նրանք մրցմանը մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ: