Դոլարն ու ռուբլին նվազել են, եվրոն շարունակում է աճել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 16-ին, կազմել է 477.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.47 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.11 դրամ (աճել է 0.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 676.65 դրամ (նվազել է 2.67 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.26 դրամ (նվազել է 0.01 դրամով):