Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Տնտեսություն

Էդ ի՞նչ վարկեր են, օրինակ` Սուրբ Սերժ ամենափրկիչ եկեղեցու կառուցման համա՞ր. Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանում քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Նախագծի հիմնական զեկուցող, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը տեղեկացրեց, որ ըստ համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով վերջին 3 տարում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումները` ասաց, որ թանկացումները միշտ հիմնավորվում են նույն բառապաշարով, որով ներկայացվում է վարկը. «Ճեղքվածք ու թերվճարում կա, պարտքեր ունեն ատոմակայանին ու ՋԷԿ-ին, հոսանքի գինը բարձրացվում էր, որ մենք` սպառողներս, ավելի վճարենք, որպեսզի ՀԷՑ-ը վճարի այն պարտքը, որն ունի Երևանի ՋԷԿ-ին, Հրազդանի ատոմակայանին, մյուս արտադրողներին: Սակագները բարձրացրել ենք, որ ճեղքվածքը փակենք, հիմա էլ ճեղքվածի համար վարկ ենք վերցնում»,- ասաց նա:

Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի էլեկտրաէներգիա արտադրողների, օրինակ` ատոմային էլեկտրակայանի ու Երևանի ՋԷԿ-ի նկատմամբ ՀԷՑ-ը պարտքեր է կուտակել, բայց ոչ մի պարտք չի կուտակել Հրազդանի ՋԷԿ-ի, Հրազդանի հինգերորդ բլոկի, Սևան-Հրազդան կասկադի նկատմամբ, որոնց հետ համագործակցության կապեր ունի.

«Եվ երրորդը, ասում եք` գործունեության հետ չկապված վարկեր, միջոցներ են ներգրավվել, էդ ի՞նչ վարկեր են, ինչի՞ համար են ներգրավել, էստեղ էլ գործ ունենք, երբ, օրինակ, Հովիկ Աբրահամյանի խնդրանքով «բարեգործական» նպատակով եկեղեցու կառուցման համար փող են փոխանցել, օրինակ` Սուրբ Հովհաննես Ամենափրկիչ կամ Սուրբ Սերժ ամենափրկիչ եկեղեցու կառուցման համա՞ր, էդ ի՞նչ գործունեության հետ չկապված վարկեր են»,- հարցրեց նա:

Փոխնախարարը պատգամավորի հարցին ի պատասխան ասաց, որ մի քանի տարվա ընթացքում այդ երկու պետական ձեռնարկություններին առաջարկել են կատարել ոչ իրենց բնույթին բնորոշ գործունեություն: Նրա խոսքով՝ օրինակ` «Նաիրիտ» և Վանաձորի «Քիմպրոմ» գործարաններին, որպեսզի նաև այդ ընկերությունների աշխատակիցների վարձավճարները տան, տարիների ընթացքում բավական մեծ գումարներ են կուտակվել, որոնց վերադարձը հնարավոր կլինի միայն վարկային եղանակով:

Փոխնախարարը նաև նշեց, որ ատոմակայանի տուրբոգեներատորներից մեկը որոշ ժամանակով չի աշխատել, կապիտալ վերանորոգման անհրաժեշտություն կարիք է եղել, և այդ չարտադրված էլեկտրաէներգիան նույնպես ատոմակայանն արտադրել է ամենաէժան էլեկտրաէներգիաներից.

Փաշինյանն արձագանքելով` նկատեց, որ ՀԾԿՀ-ն հոսանքի սակագնի` երեք տարի անընդմեջ բարձրացումը պայմանավորում էր 23 միլիարդ դրամ արժողությամբ ֆինանսական ճեղքով.

«Հիմա այդ ճեղքից 12 միլիարդը Երեւան ՋԷԿ-ի պարտքն էր, որը ՀԷՑ-ն էր նրան պարտք, 7 միլիարդը՝ ատոմակայանի պարտքը, 80 և ավելի տոկոսով այդ ճեղքն ատոմակայանի ու ՋԷԿ-ի պարտքն էր, հոսանքը մենք 3 տարի ավելացված սակագնով վճարեցինք, որ պարտքը մարվի, հիմա մեր տված փողերն ո՞ւր են գնացել, որ ատոմայանի ու ՋԷԿ-ի պարտքը չի փակվել, հիմա էլ նույն պարտքի համար վարկ եք վերցնում 30 միլիոն դոլար»,- հարցրեց նա:

Հիմնական զեկուցողը չհամաձայնեց պատգամավորի հետ և ներկայացրեց տվյալներ պարտքի մասին առ այն, որ Երևանի ՋԷԿ-ը՝ 32 միլիարդի պարտք, ինչ վերաբերում է առևտրային պարտքերին, ապա այն 6,5 միլիարդ դրամ է, շուրջ 39 միլարդ պարտք էլ ունեն «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ: