Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները կերկարաձգվեն. ԵԽ նախագահ
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները կերկարացվեն ևս մեկ ժամկետով: Այդ մասին հաղորդել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կարծում եմ` իրավիճակն այս պահին հստակ է, և ԵՄ-ի դիրքորոշումն այնպիսին է, որ մենք պետք է պատժամիջոցները կապակցենք Մինսկյան պայմանավորվածությունների հետ»,- ասել է նա:
«Վստահ եմ` մենք պատժամիջոցները կերկարացնենք: Կարծում եմ` երկարաձգելու մասին որոշում կարող է ընդունվել մինչև Եվրախորհրդի նիստը: Այսինքն` ավելի սեղմ ժամկետում»,- ընդգծել է Տուսկը:
Նա հավելել է, որ այսօր դա «այնքան էլ վիճահարույց հարց չէ»: