Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ վերջին հրաժեշտն է տվել Օֆելյա Համբարձումյանին (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն Օֆելյա Համբարձումյանի ընտանիքի անդամների, մերձավորների և նրա արվեստի մեծաթիվ երկրպագուների հետ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ Օֆելյա Համբարձումյանին:
