Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Կողմ եք քվեարկելու, ինչո՞ւ եք էդքան բորբոքված. Նաղդալյանը՝ Զոհրաբյանին

Կառավարության կողմից խորհրդարանին է ներկայացվել ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016թ. մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը, որի վարկային չափը հասնում է 14 600 մլն եվրոյի:

Այդ առնչությամբ ելույթով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նարիա Զոհրաբյանը:

«Բերված նախագիծը շատ կոնկրետ է՝ վարկային համաձայնագիր: Արտագաղթի ավտոբուսները և փողոցների վիճակը կատաստրոֆիկ է, առնվազն թեթև ատլետիկայի չեմպիոն պիտի լինել այդ փողոցներով անվնաս անցնելու համար: Այնպիսի աղետալի վիճակ, ինչպիսին Գյումրիի փողոցներում է, որևէ այլ քաղաքում գտնել հնարավոր չէ: Ամեն շաբաթ արտագաղթի ավտոբուսները տեսնելիս, հնարավոր չէ խոսել այդ ընտանիքների հետ, գլուխդ թեքում ես և արագ հեռանում, որովհետև ասելիք չունես»,- ասաց Զոհրաբյանը:

Անդրադառնալով վարկային համաձայնագրին` Նարիա Զոհրաբյանն ասաց, որ այդ համաձայնագրով բոլոր խնդիրները չեն լուծվելու, տնտեսական ենթակառուցվածքները չեն վերականգնվելու, որովհետև դրա համար պետք է ունենալ առողջ տնտեսություն: Օրինակ բերելով Ախուրյանի ճակընդեղի գործարանը` Զոհրաբյանն ասաց, որ այնտեղ ճակընդեղից շաքար արտադրվում է այնքան, որքան այնտեղ արտադրվում են գազի հաշվիչներ.«Հասկանալի է, չէ՞, որ այդ գործարանը կապ չունի շաքարի արտադրության հետ: Չգիտեմ` ինչ են սղցնում, ինչ են անում, ինչ են լվանում, ինչ հումք է բերվում, մաքսակետից անցվում, բայց եթե գործարանը ծառայեր իր նպատակին, գոնե մարզի որոշ մաս աշխատանք կունենար»:

Զոհրաբյանի խոսքով՝ իրենք վերապահումով են մոտենում ցանկացած վարկի, ոչ թե նրա համար, որ վարկ բառը սրբազան սարսուռ է արթնացնում,այլ այն պատճառով, որ մեծամասամբ վարկերն իրենց նպատակին չեն ծառայում, սակայն կան բացառություններ, այս համաձայնագիրն էլ բացառություններից մեկն է:

Զոհրաբյանը, հայտնելով խմբակցության տեսակետը` ասաց, որ կողմ է քվեարկելու համաձայնագրին, որովհետև, ըստ Զոհրաբյանի, սա կարևոր և ուշացած նախաձեռնություն է:

Սակայն Նաիրա Զոհրաբյանը նաև մտահոգություն հայտնեց այն առումով, որ վարկի 10 տոկոսը ծախսվելու է խորհրդատվության վրա. «Հասկանալի չէ, թե էդ ինչ նախաձեռնություն է, որ մոտ 2 մլն եվրո է ծախսվելու»:

Զոհրաբյանը նաև նշեց, որ փողոցների վերանորոգման հարցում պետք է հաշվի առնել նաև գյումրեցիների կարծիքը, վերանորոգել նաև մշակութային վայրերին հարող փողոցները:

Զոհրաբյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Կողմ քվեարկելու նոր բորբոքված ոճ է սա, կողմ եք քվեարկելու, ինչո՞ւ եք էդքան բորբոքված»,- ասաց նա: