Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Արխիվ

ՊԵԿ-ի աշխատակիցները հայհոյել են քաղաքացուն և սպառնացել վնասել ավտոմեքենան. հաղորդում

Քաղաքացի Էդգար Դ.-ն հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Մասնավորապես՝ Էդգար Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016թ. մայիսի 21-ին՝ ժամը 8:00-ի սահմաններում, ընկերոջ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս իրեն կանգնեցրել են ՊԵԿ աշխատակիցներ, ապա հայհոյանքներ տալով և ավտոմեքենան վնասելու սպառնալիքներ հնչեցնելով, բռնության գործադրմամբ իրեն դուրս են հանել ավտոմեքենայից:

Նույն աշխատակիցները, ստուգելով ավտոմեքենայի սրահը և այնտեղ հայտնաբերելով իր և եղբոր կողմից Երևան քաղաքից գնած գազալիցքավորման տարաները և լվացքի փոշին, հայտարարել են, թե, իբր, դրանք, առանց մաքսային ձևակերպման, ներմուծել է Վրաստանի Հանրապետությունից: Վերջիններս վերցրել են ավտոմեքենայի բանալին, տեխնիկական անձնագիրը, իր վարորդական իրավունքի վկայականը, անձնագիրը, բջջային հեռախոսը և ավտոմեքենայի հետ միասին իրեն տարել են Բագրատաշեն մաքսակետ:

Այնուհետև, հիշյալ մաքսակետի աշխատասենյակներից մեկում, մաքսային տեսուչը կազմել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ դրա մեջ մտցնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե, իբր, ըստ իր հայտարարության, նշված գազալիզքավորման տարաները և լվացքի փոշին, առանց մաքսային ձևակերպման, ներմուծել է Վրաստանի Հանրապետությունից: Ծանոթանալով արձանագրության բովանդակությանը, ինքը հրաժարվել է ստորագրել դրա տակ և գրառում է կատարել, որ համաձայն չէ բովանդակության հետ:

Բացի այդ, ՊԵԿ նույն աշխատակիցները հետ են վերադարձրել միայն բջջային հեռախոսը, իսկ տարաներով բեռնված ավտոմեքենան և թվարկված բոլոր փաստաթղթերը, առանց համապատասխան փաստաթղթավորման, պահել են մաքսակետում:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: