Անձրևը լցվել է տները (լուսանկարներ, տեսանյութ)
Կենտրոն համայնքի Այգեստան 6-րդ փողոցի 14, 16, 16ա, 19 տներն ամեն անգամ անձրևի հետևանքով հայտնում են անհարմար վիճակում: Տների բակերն ու ներսը ողողվում են անձրևով: Բնակիչների կողմից պարբերաբար հնչող ահազանգերը պատկան օղակներին մնում են անպատասխան:
Հունիսի 16-ի հորդառատ անձրևն այս տների բնակիչների համար լուրջ խնդիրներ է առաջացրել. ոչ միայն տնից չեն կարողանում դուրս գալ, այլև տուն լցվող ջրի հետ չգիտեն` ինչպես վարվել:




