70-ամյա քաղաքացին փողոցում թույն է խմել. հիվանդանոցում վերջինս մահացել է
Հունիսի 15-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան-Չարենց փողոցների խաչմերուկում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել (թույն է խմել). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է «1-03» ծառայություն:
Անգիտակից վիճակում Արմավիր քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Չարենցի փողոցի թիվ 33 շենքի բնակիչ՝ Հ. Ս.-ը (մոտ 70տ.):
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Ավելի ուշ News.am-ը հաղորդեց, որ հիվանդանոցից տեղեկացրել են` տղամարդը մահացել է: