Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

«168 Ժամ». Իշխանությունը պատերազմ է հայտարարում

«168 Ժամ» թերթը գրում է.

«Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց տխրահռչակ Հարկային օրենսգիրքը: Դրա բոլոր բացասական հետևանքների, այդ օրենսգրքի միջոցով տնտեսությանը հասցվելիք վնասների մասին հնչել են տասնյակ գնահատականներ, հնչելու են նաև առաջիկայում: Բոլոր գնահատականների, այդ թվում` անգամ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից տրվող գնահատականների հանրագումարը մեկն է` այս օրենսգիրքն ուղղված է Հայաստանի տնտեսության, տնտեսվարողների, բիզնեսի դեմ: Այսինքն` այն ուղղված է երկրի դեմ, քանի որ ցանկացած երկրի հիմքը զարգացող տնտեսությունն է, հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսը, որն այս նոր օրենսգրքով կարող է կանգնել բնաջնջման վտանգի առաջ:

Թե հատկապես օրենսգրքի որ դրույթներով, որ հարկատեսակի կամ դրույքաչափի փոփոխությամբ է դա իրականացվելու, ըստ էության, երկրորդական, ավելի շատ տեխնիկական խնդիր է: Շատ ավելի կարևոր ու վտանգավոր է այն ուղերձը, որն այս օրենսգրքով պետությունը, ավելի ճիշտ` պետության անունից հանդես եկող իշխանությունը, հղում է քաղաքացիներին, տնտեսվարողներին, բոլորին:

Այդ ուղերձի իմաստն այն է, որ պետությունը, լայն իմաստով, ոչ թե մարդուն, քաղաքացուն աջակցող, օգնող, ապավինող է` նրա կյանքի, կենսապայմանների զարգացման, առաջխաղացման համար, այլ՝ կեղեքող, այդ զարգացումն ամեն կերպ կանխարգելող: Ի դեպ, հարկային մեխանիզմն այդ հակամարդկային, պատժիչ համակարգի մի մասն է միայն: Հայաստանում ոչ թե Ոստիկանությունն է պաշտպանում մարդկանց, այլ քաղաքացիներն են փորձում պաշտպանվել Ոստիկանությունից, մարդիկ արդարությունը վերականգնում են ոչ թե՝ դատարաններով, այլ անում են հնարավորը` դատարաններից հեռու մնալու ու հանիրավի չդատվելու համար:

Հայաստանում մարդիկ ապրում են պետությունից ու նրա համակարգերից ունեցած ենթագիտակցական վախի պայմաններում: Եվ Հարկային նոր օրենսգրքով իշխանությունն ավելի առարկայորեն արձանագրում է, որ ոչ թե իր ղեկավարած պետությունն է ծառայելու մարդուն, քաղաքացուն, այլ հակառակը` քաղաքացին, բիզնեսը պետք է ծառայեն պետությանը: Այսինքն` ժողովրդավարական կեղծ հռչակագրերով ներկայացող իշխանությունն այսպիսով անում է կոնկրետ քայլ, որն իրականում բնորոշ է միայն տոտալիտար պետություններին, այն պետություններին, որտեղ մարդը ոչ թե՝ նպատակ է, այլ՝ միջոց:

Իշխանությունը պատերազմ է հայտարարում մարդուն, որը երկու տարբերակ ունի` կամ ընդունել այդ մարտահրավերը և պաշտպանվել (թե ինչ միջոցներով՝ այլ քննարկման նյութ է), կամ նահանջել` հեռանալով Հայաստանից: Ի դեպ, այս օրերին շատ է խոսվում (նաև իշխանության անուղղակի ուղղորդմամբ) այն մասին, թե նոր Հարկային օրենսգիրքը պարտադրվում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից: Իբրև թե մեր իշխանություններն այնքան լավն են, որ չեն ցանկանում ավելացնել հարկային բեռը, սակայն չեն կարողանում դիմադրել «արևմտյան իմպերիալիզմի դավադիր գործակալներին»:

Իրականում միջազգային ֆինանսական կազմակերպությունները, եթե անգամ պարտադրում են նման օրենսգրքի ընդունում, ապա դա անում են ոչ թե՝ Հայաստանի տնտեսությունը կազմաքանդելու դավադիր նպատակով, այլ՝ որովհետև տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները սարսափելի մեծ ծավալի վարկեր են ներգրավել, ոչ թե ծախսել, այլ մսխել են այդ վարկերը և երկիրը կանգնեցրել են վճարունակության խնդրի առաջ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: