Հրդեհ Մասիսում
Հունիսի 15-ին, ժամը 12.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Կայարանում անգար է այրվում. անհրաժեշտ է հրշեջների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը բռնկվել է Ա. Մ.-ին պատկանող անգարում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.23-ին, մարվել` 13.46-ին:
Այրվել է անգարի տանիքը (80 քմ):