Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակը` Երևանում և մարզերում
Հանրապետության տարածքում` հունիսի 16-18-ը‵ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 19-20-ը օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 16-18-ը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևանում՝ հունիսի 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-20-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: