Եվրոն նվազել է, դոլարն ու ռուբլին` աճել
Ինչպես հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 15-ին, կազմել է 478.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.49 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.83 դրամ (նվազել է 0.07 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 679.32 դրամ (աճել է 2.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.27 դրամ (աճել է 0.03 դրամով):