Ի՞նչ օր է Հունիսի 15-ը. հարցում Երևանի փողոցներում (տեսանյութ)
Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է: ՀՀ պետական խորհրդանիշներն են դրոշը, զինանշանը և օրհներգը: 2006թ-ի հունիսի 15-ին են ընդունվել «ՀՀ դրոշի» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները: ՀՀ պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին:
Չնայած այս ամենի կարևորությանն ու նշանակությանը` մեր քաղաքացիների զգալի մասը Հունիսի 15-ը համարում է պարզապես հերթական աշխատանքային օր` գուցե օրվա կարևորությունը շեշտող միջոցառումների բացակայության պատճառով:
Հաշվի առնելով, թե. օրինակ, մեր հարևան երկիր Վրաստանում ինչ կերպ են նշում իրենց երկրի պետական խորհրդանիշների օրը և համեմատելով մեր երկրում նույն տոնի նկատմամբ համատարած անտեղյակությունն ու անտարբերությունը` ակամա հարց է առաջանում` ինչո՞ւ:
Նմանատիպ միջոցառումների համար, իհարկե, ահռելի գումարներ վատնելու կարիք չկա, սակայն համատարած անտեղյակությունը վերացնելու այլ միջոցներ կարելի է ձեռնարկել: