«Ալաշկերտը» հավաք կանցկացնի Հանքավանում
Այսօր «Ալաշկերտը» մեկնում է Հանքավան, որտեղ ուսումնամարզական 7-օրյա հավաք կանցկացնի: Հավաքին կմասնակցեն 22 ֆուտբոլիստներ, այդ թվում չորս լեգեոներներ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հավաքի հենց առաջին օրը՝ ժամը 13:00-ին, Հայաստանի չեմպիոնը և Հանքավանում հավաքն ավարտող փոխչեմպիոնը՝ «Շիրակը», ստուգողական խաղ կանցկացնեն: