Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մշակույթ

Երևանի քաղաքապետարանում բացվել է «Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառը

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Թարգմանչաց տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Ընթերցող Երևան» խորագրով գրքի ցուցահանդես-տոնավաճառը:

Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը ներկա էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ «Երևանյան ամառ» ծրագրում ավանդաբար ընդգրկված են գրքին ու գրականությանը նվիրված տարբեր միջոցառումներ, և խորհրդանշական է, որ արդեն 2-րդ անգամ դրանք համընկնում են Թարգմանչաց տոնին:

«2012 թվականին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակումից հետո մենք շարունակաբար միջազգային տարբեր միջոցառումների և բիենալեների մասնակցությամբ փորձում ենք բարձր պահել Երևանի համբավը միջազգային հարթակներում, ինչն, իհարկե, արդյունք տալիս է: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում շուրջ 10-12 տոկոսով աճել է գրադարանների ընթերցողների թիվը: Սա իսկապես շատ կարևոր և ուրախալի փաստ է: Այս ցուցանիշը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնցից առաջինը, թերևս, գրադարանների հիմնանորոգման քաղաքապետարանի ծրագիրն էր, և այսօր արդեն ուրախությամբ կարող ենք փաստել, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր գրադարաններն իրենց մասնաճյուղերով վերանորոգված են և ապահովված բոլոր հարմարություններով»,- նշել է Արամ Սուքիասյանը:

Ցուցահանդես-վաճառքին ներկայացված են տասնյակից ավելի հրատարակչություններ ու գրախանութներ՝ հայկական և արտասահմանյան գեղարվեստական, հոգևոր, մասնագիտական ու մանկական գրականությամբ, թարգամանություններով:

«Վերջին տարիներին հրատարակիչները հատկապես մեծ ուշադրություն են դարձնում մանկական գրականությանը, մասնավորապես գրքերի որակին, դրանց էկոլոգիապես մաքուր լինելուն: Այս ամենը գրականության հանդեպ նոր մշակույթի ձևավորում է, որն անչափ կարևոր է և ուրախալի»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Ի դեպ, ցուցահանդեսին առանձին ներկայացվել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարանում խնամքով ու հատուկ պայմաններում պահպանվող Երևանի մասին պատմող բացառիկ հրատարակություններ:

Օրվա ընթացքում կլինեն գրքերի շնորհանդեսներ: Միջոցառումը կուղեկցվի նաև ասմունքով: «Ընթերցող Երևան» ծրագիրը կշարունակվի նաև երեկոյան. գրական բոհեմ համերգ-երեկո՝ պոետների, երգիչ-երգահանների ու ասմունքողների մասնակցությամբ:

Ցուցահանդես-վաճառքը գործելու է հունիսի 15-ին և 16-ին:

Մուտքն ազատ է: