Համայնքապետերը մարզպետի ներկայությամբ դեմ էին արտահայտվում (տեսանյութ)
Համայնքների խոշորացման գործընթացը փուլ առ փուլ իրականություն է դառնում: Մարզպետերը հիմնականում դեմ չեն խոշորացմանը: Փոխարենը համայնքների խոշորացումը լուրջ դժգոհություն է առաջացրել այն համայնքների ղեկավարների շրջանում, ովքեր առաջիկայում պետք է թողնեն իրենց պաշտոնը:
Հիմնական խոշորացումներ են սպասվում Լոռիի, Սյունիքի և Տավուշի մարզերում:
Ի դեպ, Տավուշի մարզի համայնքապետերին նույնիսկ մարզպետի ներկայությունը չի ընկճել, որպեսզի նրանք դեմ արտահայտվեն համայնքային խոշորացմանը: