«Որ սկսում ես թալանել… սաղ տանում ես». Կարեն Վարդանյան
Երևանի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Նախօրեին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է արձանի տեղադրմանը և նշել, որ դրա հետ կապված բազմիցս պատասխանել են և հորդորել են ավելի մանրամասն ուսումնասիրեն Նժդեհի կենսագրությունը, ով է Նժդեհը հայ ժողովրդի համար:
«Ես չեմ ուզում նորից օրինակներ բերել, թե ինչու Ռուսաստանը Կոլչակին կամ մյուսներին այդպես հերոսացրեց, և այլն: Դրա համար մենք արդեն հորդորել ենք և արդեն նյութերը պատրաստում ենք, որպեսզի մեր ռուս առանձին գործընկերներն ավելի մանրամասն ծանոթանան Նժդեհի կենսագրությանը և հասկանան, թե Նժդեհի կարևորությունն ինչքան է եղել հայ ժողովրդի համար»,- ասել է նա:
Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը. «Որ սկսում ես թալանել, էլ չես նայում փող ա, գործարան ա, հանք ա, Նժդեհ ա, Հանրապետական ա, սաղ տանում ես»։