Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Քաղաքականություն

Նոր Հարկային օրենսգիրքը հարկային բեռն ավելացնում է 90 միլիարդ դրամով. Հրանտ Բագրատյան

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը: Գրանցվել է 109 պատգամավոր:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախ շնորհավորեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ծննդյան օրը, այնուհետև տեղեկացրեց, որ քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային  նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու  հարցը:

ԱԺ պատագամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ըստ էության  Ազգային ժողով է ներկայացվել ակտերի մասին 27.1 և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 47-րդ հոդվածի խախտումներով, որովհետև նախագծի հետ ներկայացված չեն ազդեցության  գնահատականները, եզրակացությունները: Էդմոն Մարուքյանն առաջարկեց այն հանել քվեարկությունից:

Պատգամավորին պատասխանեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, ով ասաց, որ  որևէ խախտում չի տեսնում: «Գիտենք ձեր բարձրացրած հարցերը և ասացինք, որ այսօրվանից սկսած 15-20 հանդիպումների ընթացքում հնարավորություն կլինի քննարկման»,- ասաց Սահակյանըն

«Դաշնակություն» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր խոսքում նշեց, որ իրենք լուրջ մտահոգություններ ունեն նախագիծն այսպես ընդունելու հետ կապված:

«Մենք պատրաստվում են առաջարկությունների փաթեթ ներկայացնել հեղինակներին` ակնկալելով, որ այդ փաթեթը լրջորեն կուսումնասիրվի: Հույս ունենք, որ առաջարկությունները նկատի կունենան հեղինակները»:

Ռուստամյանը նշեց, որ այս պահին ձեռնպահ կքվեարկեն` ապագա հույսը կապելով այդ փաթեթների արձագանքին:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ ավելի վաղ հանդես են եկել մտահոգություններով: «Այնպես չէ, որ այդ օրենսգիրքն այժմ ընդունենք, հետո վրան աշխատենք:  Երկու հատ ստորակետ կարող ենք փոխել: Մենք ընդունում ենք Հարկային օրենսգիրք, որն առնվազն 90 միլիարդ դրամով ավելացնում է հարկային բեռը հարկ վճարողների վրա: Կարող էր կառավարությունը սկզբից մարդ գտնվեր և ասեր` չէ, եկեք սկզբից փոփոխություններն անենք, հետո  դնենք առաջին ընթերցման: Սա նշանակում է, որ առաջին ընդունումից հետո լուրջ աշխատանք չի արվելու»,- ասաց Բագրատյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, որ «Համախմբում» կուսակցության անունից է նշում` իրենք անընդունելի են համարում այս օրենսգրքի ընդունումը: «Այն խանգարելու է բիզնեսի զարգացմանը, ավելացնելու է ստվերային տնտեսությունը: Մենք արատավոր ենք համարում, անընդունելի ենք համարում ընդունել, հետո քննարկել»,- ասաց պատգամավորն ու առաջարկեց հետաձգել նախագծի ընդունումը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց. «Մենք ունենք կառավարության հետ հստակ պայմանավորվածություն. այսօրվանից սկսած սկսում է քննարկումների շարք: Եվ որպեսզի կարողանանք իրականացնել համապատասխան աշխատանքներ այն ամենի մասին, ինչի մասին խոսում ենք (վերջնական ընդունումը տեղի է ունենալու սեպտեմբերին) կոչ եմ անում մեկնարկը սկսել, որովհետև եթե մենք մեկնարկը չենք սկսում, օրենսգիրքը հետ է գնում, մենք չունենք քննարկելու փաստաթուղթ»,- նշեց Վարդան Այվազյանն ու կոչ արեց ընդունել առաջին ընթերցմամբ, որպեսզի իմանան, թե ինչի վրա աշխատեն:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ վերջերս ընդունվեց մի օրենսգիրք, որով պետք է կազմակերպեն ապագայի ընտրությունները`Ընտրական օրենսգիրքն է.«Այդ օրենսգրքի նախագիծը ներկայացվեց այնպես, ինչպես այս Հարկային օրենսգիրքն է ներկայացվում, այսինքն` չկար հանրության կողմից համապատասխան համաձայնություն: Կային հստակ տարաձայնություններ: Դրանցից մեկը հանմաձայնության բացակայությամբ ընդունվեց, հիմա էլ Հարկային օրենսգիրքն է, որն առանց համաձայնության ներկայացվեց Ազգային ժողովին, և ասվում է, որ փոփոխության կենթարկվի: Սրանք շատ կարևոր օրենքներ են, որոնք այսպես չի կարելի ընդունել»,- ասաց Փոստանջյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ խմբակցությունը համարում է, որ այս օրենսգիրքն անընդունելի է  և այս օրենսգիրքը պետք է արժանանա լուրջ քննարկման, և բնականաբար, ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու այս նախագծին:

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն իր խոսքում նշեց. «Այն, որ ասում եք` մի բան պիտի լինի, որի վրա աշխատեք, այդ մի բանը կար, փաթեթն այստեղ է, և կարելի է առանց ընդունման աշխատել դրա վրա և լսել քաղաքական ուժերի կարծիքներն այս քննարկումենրի արդյունքում»:

Բիշարյանը դիմեց քաղաքական մեծամասնությանը. «Եկեք քաղաքական կամք դրսևորեք, պարզապես քվեարկության չդնենք այս նախագիծը, աշխատենք ինչքան հնարավոր է և ունենանք այնպիսի նախագիծ, որ մեր հայրենակիցները չհեռանան, սրանով մենք սպանում ենք հավատը ապագայի նկատմամբ: Մենք դեմ ենք»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այստեղ շահարկվում է Ընտրական օրենսգիրքը:

«Պետք է հիշեցնեմ, որ ԸՕ-ն առաջին ընթերցումից հետո լայնորեն քննարկվել է և երրորդ ընթերցմամբ ընդունվել է 102 ձայնով: Նույնը Հարկային օրենսգրքի մասին է: Համոզված եմ, որ երկրորդ ընդունման ժամանակ այս կրքերը հանդարտված կլինեն և մենք կունենանք այն արդյունքը, ինչ ունեցանք ԸՕ-ի դեպքում»:

ԲԱղդասարյանը հորդորեց նախընտրական կրքերից հետ կանգնել և քննարկումներ անել, որպեսզի ունենան հաջողված Հարկային օրենսգիրք: «Մենք կողմ ենք քվեարկելու»,- ասաց |Բաղդասարյանը:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախագիծն ամեն գնով ընդունելը կնշանակի հաստատել այն վարկածը, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից կա հստակ պարտադրանք: Ասում են` ուշանում ա, ինչի՞ց ա ուշանում: Վարկային պարտավորությունենրից: Այո, այս օրենսդրությամբ թանկանում են ոչ միայն լիցքավորման բենզինն ու  գազը, այլև դիզելային վառելիքը:

ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ այս համառությունը չի հականում` կամ պատճառ կա, չեք ասում, կամ ինքնանպատակություն կա: «Ստացվել է իրավիճակ, որ կոալիցիոն ուժ կազմող ուժերը դեմ են այս օրենքին: Եթե ձեր մղումն ազնիվ է, եկեք մի քվեարկեք: Եկեք իսկապես լուրջ քննարկում անենք: Դուք կարող եք քվեարկել, անցկացնել, բայց դա՞ է շահը»,- հարց հնչեցրեց պատգամավորը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խմբակության ներսում քննարկվել է որոշումը:

«Ի՞նչն է խանգարում, եթե իսկապես սեպտեմբերի բարելավվելու է, հիմա չքվեարկել, աշխատել նախագծի վրա: Քանի որ խմբակցությունում տարբեր են տեսակետները, խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի, ես քվեարկությանը չեմ մասնակցելու»:

Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ միանում է ընդդիմության միասնակությանը և դեմ է քվեարկելու:

Վահան Բաբայանն ասաց, որ թեև կան վիճահարույց հարցեր, բայց կարծում է` այսօր պետք է կողմ քվեարկել և հետագա հարցերը հետո քննարկել:

Կրկին խոսեց Հրանտ Բագրատյանն ու հիշեցրեց, որ արել է 120 դիտողություն:

«Առաջին ընթերցումից հետո քննարկումներն անիմաստ են: Անիմաստ եմ համարում իմ մասնակցությունը որևէ քննարկման, դա ժամանակի կորուստ է, մենք չենք եկել այստեղ օրենսգրքում ստորակետի փոփոխություններ անելու»:

Քվեարկության ժամանակ գրանցված էր 113 պատգամավոր, որոնցից 106ն է քվեարկել: Նախագծի ընդունման համար անհրաժեշտ է 54 ձայն: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 78 կողմ, 15 դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: