Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Սպորտ

Մեր հիմնական նպատակն Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է. Արայիկ Բաղդադյան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի համար Ռիոյի Օլիմպիական խաղերը երկրորդն են: Լոնդոն-2012-ի ձախողումից հետո, Ռիո-2016-ից մարզիչը ակնկալում է առնվազն մեկ մեդալ: Մասնագետը կանխատեսումներ չի անում, նախընտրում է գործով ապացուցել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Բաղդադյանը խոսեց 4 հայ օլիմպիականների, Խաղերի նախապատրաստական փուլերի, ինչպես նաև՝ իրենց հասցեին հնչեցրած քննադատությունների մասին:

-Պարոն Բաղդադյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ նշել էիք, որ 2-3 ուղեգիրը հաջողություն կհամարեք: Այժմ Հայաստանի հավաքականն ունի 4 ուղեգիր: Գո՞հ եք:

-Ես նշել էի, որ այս թիմով գոնե 2 ուղեգիր պետք է ունենանք: 3 ուղեգիրը գոհացնող էր, իսկ ահա 6 քաշային կարգերից 4 ուղեգիր ունենալը, այն էլ այս թիմով, հաջողություն է:

-Սակայն չորրորդ ուղեգիրը անակնակալ ստացվեց:

-Այո, Դավիթ Սաֆարյանը ուղեգիր ստացավ մյուս մարզիկների որակազրկման շնորհիվ: Կարելի է ասել` Աստված տեսավ Դիվիթի տանջանքը, աշխատասիրությունը, թափած քրտինքը և նրան այսպիսի հնարավորություն տվեց: Այժմ նա ամբողջովին կենտրոնացել է Օլիմպիական խաղերի վրա: Հավանական է, որ նա չմասնակցի Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի խաղարկությանը: Նրան հատուկ մոտեցում ենք ցույց տալիս, և ավելորդ ծանրաբեռնվածություն նրան հարկավոր չէ: Կկենտրոնանանք բուն մարզման գործընթացի վրա:

-Նախորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ազատ ոճային ըմբիշները ձախողվեցին: Ի՞նչ ակնկալիքներ կան Ռիո-2016-ից:

-Ռիո մեկնող մարզիկները պատահական ըմբիշներ չեն: Սաֆարյանը Օլիմպիական խաղերի փորձ ունի: Նրա մասնակցությունը նախորդ Խաղերին չի կարելի ձախողում համարել, քանի որ այնտեղ մրցավարական կոպիտ խաղտումներ եղան: Գեորգի Կետոևը տիտղոսակիր և ահռելի փորձ ունեցող ըմբիշ է: Բերիանիձեն առաջին անգամ է մասնակցելու Խաղերին, բայց նա էլ միջազգային գորգի փորձ ունի: Գառնիկ Մնացականյանը երկար տարիներ է, ինչ մարզվում է: Ճիշտ է` մասնակցել է միջազգային մրցաշարերի, բայց անգամ երիտասարդների Եվրոպայի կամ աշխարհի առաջնության փորձ չունի: Նրան մեկ հնարավորություն էր տրված, և տեսաք, թե ինչպես նա կատարեց իր առջև դրված առաջադրանքը: Գառնիկը ցանկացած մրցակցին տհաճ անակնկալ կարող է մատուցել: Օլիմպիական խաղերում բոլորը իրար հավասար են: Կանխագուշակումներն այս դեպքում պարապ գործ են:

-Պարոն Բաղդադյան, Դուք հավաքականը գլխավորում եք գրեթե 2009 թվականից: Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում Ձեր գլխավորած հավաքականում:

-Նախորդ Օլիմպիական հավաքականից մնացել է միայն Դավիթ Սաֆարյանը: Հրավիրվել են Բերիանիձեն և Կետոևը: 57 կգ քաշում մենք միշտ լավ մրցակցություն ենք ունեցել՝ Միհրան Ջաբուրյան, Գարիկ Բարսեղյան, Օհան Գիքինյան, Երվանդ Թադևոսյան, Գառնիկ Մնացականյան և էլի մի քանի մարզիկներ, որոնց մեջ միշտ մրցակցություն է եղել, ինչն էլ իր արդյունքը տվեց:

-Բացի մարզումային բուն գործընթացից, Օլիմպիական խաղերին մասնակցող տղաների հետ առանձին զրուցո՞ւմ եք:

-Այո: Ես տղաներին ասում եմ, որ ճիշտ է` Օլիմպիական խաղերը չես համեմատի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության հետ, բայց հարկավոր չէ Խաղերից «վախենալ»: Պետք է հանգիստ մոտենալ:

-Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շատ քննադատությունների արժանացավ՝ հատկապես Եվրոպայի առաջնությունից հետո: Դա չի՞ ընկճում հավաքականին:

-Քննադատողներ միշտ էլ եղել են, թող քննադատեն: Բայց թող հաշվի առնեն, որ Օլիմպիական խաղերին մենք 4 ուղեգիր ունեցել ենք միայն 2008-ին, այն էլ` 8 քաշային կարգերից, այժմ 6-ից 4 ուղեգիր ունենք: Քննադատողները թող ավելի խորը նայեն խնդրին: Օրինակ` Երևանում շատ մարզադպրոցներում հրաշալի պայմաններ կան, սակայն նրանցից հավաքականը համալրած ըմբիշներ գրեթե չկան: Իսկ շրջաններում լավ երեխաներ կան, նրանք էլ պայմաններ չունեն: Ցավալի է` շատ: Մենք մասնագետների կարիք ունենք: Իսկ այժմ մեր հիմնական նպատակը Օլիմպիական խաղերում առնվազն մեկ մեդալ նվաճելն է:

-Պարոն Բաղդադյան, նախապատրաստական ի՞նչ փուլեր եք անցնելու մինչև Օլիմպիական խաղերը:

-Մինչև հունիսի 24-ը կլինենք Ծաղկաձորում: Այնուհետև կմասնակցենք Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի խաղարկությանը, որը կկայանա Վանաձորում հունիսի 25-26-ը: Դրանից հետո` հուլիսի 2-16-ը, Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ հավաք կունենանք: Այնուհետև կմեկնենք Վրաստան, այնտեղ էլ համատեղ հավաք կանցկացնենք տեղացիների հետ: Օգօստոսի 5-ին կվերադառնանք Երևան, որտեղ կանցկացնենք վերջին մարզումները: Այնուհետև՝ օգօստոսի 9-ին, 57 կգ և 125 կգ քաշային ըմբիշները ինձ հետ կմեկնեն Ռիո, իսկ օգօստոսի 11-ին մեզ կմիանան 65 կգ և 97 կգ քաշային ըմբիշները՝ մարզիչներ Հովսեփ Հովսեփյանի և Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ: Արդեն Ռիոյում կանցկացնենք 10-օրյա հավաք և կմասնակցենք Խաղերին: