Արտաժույթների փոխարժեքները` բանկերում
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 14-ին, կազմել է 478.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.53 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.90 դրամ (նվազել է 1.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 676.96 դրամ (նվազել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.24 դրամ (նվազել է 0.03 դրամով):