Էրդողանը նամակով դիմել է Պուտինին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որով ռուս ժողովրդին շնորհավորել է հունիսի 12-ին Ռուսաստանում նշվող Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Էրդողանը ցանկություն է հայտնել, որ կարգավորվեն Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
«Մեծարգո պարոն նախագահ: Թուրք ժողովրդի անունից շնորհավորում եմ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ինչպես նաև ցանկանում եմ, որ առաջիկայում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները դուրս գան արժանի մակարդակ»,- ասված է Էրդողանի գրած նամակում: