Քաղաքական որբություն, մեծաքիթ, ջերմոցի վարունգ. պատգամավորները միմյանց «հաճոյախոսել» են
Այսօր ԱԺ-ում քննարկում էին Հարկային օրենսգիրքը, որի շուրջ պատգամավորների կարծիքները բաժանվեցին, գործը հասավ անգամ վիրավորանքների:
Վահե Էնֆիաջյանը քննադատեց իշխանություններին և անհասցե ասաց. «Մեծ քիթ»:
Նշենք, որ Վահե Էնֆիաջյանն ասել էր, որ ԲՀԿ-ն մի քանի տասնյակ առաջարկություն է ներկայացրել, և կուսակցության համար կարևոր է, որ ԲՀԿ-ի կողմից առաջարկները տեսանելի են, նաև ընկալելի և ընդունելի լինեն: «Էդքան մեծ քիթ ունեք, քթածակ չունե՞ք, որ հասկանաք` ինչ ա մեր ասածը»:
Իր ելույթում էլ ԱԺ Վարդան Այվազյանն ասաց. «Ես շատ լավ հասկանում եմ, որ քաղաքական որբությունը, մարդը, որ քաղաքական որբ ա դառնում, ժամանակի ընթացքում տանում ա քաղաքական բջության: Բիջ ա դառնում, ճուտ, պապա ա ման գալիս, հետո որ գնում ա ինքը էդ իրավիճակի մեջ, հատկապես որ ինքը ջերմոցի վարունգ ա դառնում, օլիգոպոլիայի պարարտանյութով սնված, ինքը պետք ա ցույց տա, որ ընդդիմադիր կեցվածք ունի մեկումեջ: Մի հատ լավ ընկեր ունեմ, ասում ա՝ էնքան հեշտ ա համարձակ լինել, երբ թույլատրված ա: Թույլատրությունը հանում ես, տակը բան չի մնում: Քանի որ երրորդ դեմքով ա գնացել, երրորդ դեմքով եմ պատասխանում, հետևությունները թողնում եմ ձեզ»: