Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Տնտեսություն

Համաշխարհային բա՞նկն է ստիպում է ծանրացնել հարկային բեռը

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են Հարկային օրենսգրքի քննարկումները: Օրենսգրքի մշակման աշխատանքներն սկսվել են դեռ 2014 թ. տարեվերջին, աշխատանքների ներգրաված են եղել ՀՀ ֆինանսների նախարարության հարկային մարմինների աշխատակիցներ, ՀԿ-ների, ԱՄՀ-ի, ՀԲ-ի փորձագետներ: Ըստ օրենսգիրքը մշակողների` օրենսգիրքը նպաստելու է տնտեսության ակտիվությունը, երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը:

Օրենսգրքում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կապված` մի շարք միջոցառումներ է առաջարկել` ԱԱՀ հետ վերադարձման հնարավորություն կունենան ոչ միայն արտահանողները, այլև Հայաստանում գործունեություն ծավալող տնտեսվարողները: Անհատ ձեռնարկատերերի համար նվազեցվում է դրույքաչափը, սահմանվում է 20 տոկոս դրույքաչափ` հարկվելով շահութահարկի դաշտում:

Վերանայվելու են դիզվառելիքի ակցիզային դրույքաչափերը: Նախատեսվում է պահպանել հարկման ուղղահայաց արդարության սկզբունքը: Հարկային օրենսգրքի վերաբերյալ պատգամավորի կարծիքները բաժանվել են. անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանի հարկային մարմինները գործում են ԽՍՀՄ ժամանակվա իրավապահ մարմինների գործելաոճով` նվազելու փոխարեն եկամտային հարկն այս նախագծով ավելանալու է:

Ըստ նրա, բյուջեի 54 մլրդ դրամ պակասուրդը փորձ է արվում լրացնել եկամտահարկը բարձրացնելով, որը դրվում է հարկատուների վրա, իսկ բնակչության հիմնական մասն աղքատ է և հենց իրենք են կրելու հարկային նոր ծանրացված բեռը: Էդմոն Մարուքյանը նաև շեշտել է, որ օրենսդրական նախաձեռնություններով ամեն ինչ արվել է, որ Հայաստանում ապրելը դառնա ծայրահեղ անհնարին:

«Վերցրեք տարեք էս օրենսգիրքը»,- հայտարարել է Էդմոն Մարուքյանը:

ՀԱԿ խմբացության ղեկավար Լևոն Զուրաբյանը շեշտը դրել է Համաշխարհային բանկի կողմից հարկային օրենսգրքի սահմանած ժամկետների վերաբերյալ` հիշեցնելով, որ ՀՀՇ-ի իշխանության տարիներին չէին թողնում, որ ՀԲ-ն հանդես գա թելադրողի դերում, իսկ այսօր «ՀԲ-ն դարձել է թելադրող, իսկ մեր կառավարությունը կուրորեն կատարում է նրա պահանջները: Սա խայտառակ իրողություն է»,- ասել է Լ.Զուրաբյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանը հիշեցրել է, որ ՀՀ-ում կա 615 հազար վարձու աշխատող, և նրանցից 204 հազարը պետական բյուջետային աշխատողներ են, որոնք, ըստ էության, հարկատուներ չեն, քանի որ նրանց աշխատավարձը գոյանում է ուրիշների հարկերից:

«Ստացվում է, որ 361 հազար ակտիվ հարկատու կա` գումարած 50-54 հազար անհատ ձեռներեց: Մեր բյուջե այս մարդկանցից է հարկ գնում, և հիմա փոխանակ պետությունն ամեն ինչ անի՝ նրանց թիվն ավելացնելու համար, ըստ էության, անում է այն, որ նրանց թիվը տարեցտարի պակասում է, իսկ հարկային բեռն ավելանում է»,- ասել է Փաշինյանը:

Ինչպես միշտ է եղել, հանրության մոտ հարկ ասելը ծանր ասոցիացիաներ է առաջացրել, և երևում է`նման իրավիճակը շարունակական է. հարկահավաքը մնում է հարկահավաք. դրա հայը կամ օտարազգին չկա: