Բուֆոնը «փոքրիկ» անհաջողության է մատնվել Իտալիայի հաղթանակը տոնելիս (տեսանյութ)
Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Եվրոպայի 2016 թվականի առաջնության խմբային փուլում Բելգիայի ընտրանու նկատմամբ առավելության (2:0) հասնելուց հետո, տոնել է իր հավաքականի հաղթանակը:
Դարպասապահը վազել է դեպի դարպասները, որոնց հետևում եղել են իտալացի երկրպագուները, ցատկել է դեպի հորիզոնական դարպասաձողը, սակայն չի կարողացել պահել իրեն դարպասաձողից բռնված և վայր է ընկել:
Դրանից հետո Բուֆոնը բարձրացել և ծափահարել է Իտալիայի ազգային հավաքականի երկրպագուներին: Հաջորդ հանդիպումն իտալացիները կանցկացնեն Շվեդիայի հետ: