Չեմ կարող բացառել, որ նախագահների հանդիպումից հետո ռազմական լարվածություն չի լինի. Ալեքսանդր Իսկանդարյան (տեսանյութ)
Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլ. ի՞նչ սպասել հունիսի վերջին նախանշված Սարգսյան-Ալիև հանդիպումից: «Անդրադարձ» մամուլի ակումբում այս հարցին փորձեց պատասխանել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր իսկանդարյանը:
Անդրադառնալով Սարգսյան-Ալիև հանդիպմանը` քաղաքագետը նկատեց, որ հանդիպումն արդեն իսկ արդյունք է և նախապայման հաջորդ հանդիպման համար, սակայն թե ինչ ակնկալել այդ հանդիպումից, Ալեքսանդր Իսկանդարյանը դժվարացավ հստակ պատասխան տալ:
«Ես չեմ կարող բացառել, որ նախագահների հանդիպումից հետո ռազմական լարվածություն չի լինի: Որպես քաղաքագետ` կարող եմ ասել, որ ադրբեջանցիները պատճառ ունեն կրակելու առաջինը, եթե նրանք չկրակեն, մերոնք չեն կրակի, դա հասկանալի է»,- ասաց Իսկանդարյանը:
Մանրամասները` տեսանյութում