Ռեյտինգային համակարգն ավելի վատ է, քան մեծամասնականը. Հեղինե Բիշարյան (տեսանյութ)
Երեկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հնարավոր համարեց Ընտրական օրենսգրքի քննարկումն Ազգային ժողովում արտահերթ նիստով: Այս կապակցությամբ Newspress.am-ը զրուցեց Ընտրական օրենսգրքին դեմ քվեարկած ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ:
Հեղինե Բիշարյանի կարծիքով` բազմաթիվ հոդվածներ և կետեր կան, որոնք փոփոխման պետք է ենթարկվեն:
Բիշարյանն ասաց, որ ներկուլիսային քննարկումներից ելնելով` արդեն գիտեն, թե որ կետն է ընդունվել, որը` ոչ, և եթե կրկին նման քննարկումներ լինեն խորհրդարանում, ՕԵԿ խմբակցությունը կներկայացնի իր առաջարկները.«Պետք է հասկանալ նաև, թե այդ առաջարկները կընդունվե՞ն, թե՞ ոչ, անընդհատ տեղի ունեցող քննարկումներին մասնակցելը և արդյունքում չկարողանալ առաջ տանել մեր նշած խնդիրները… Օրինակ` ունենք ռեյտինգային ընտրություններ, որոնք շատ ավելի վատն են, քան մեծամասնականը»,- ասաց Բիշարյանը:
Առավել մանրամասն` տեսանյութում