Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Քաղաքականություն

Աշնանը քաղաքական ուժերը Գյումրիում կչափեն իրենց «բոյը»

Նոր Սահմանադրությունը փոխում է քաղաքական գործիչների խաղաքարտերը, իսկ նորաստեղծ կուսակցությունների համար այն իսկական փորձադաշտ է:

Նոր Սահմանադրությամբ Գյումրիում ու Վանաձորում ավագանու ընտրություններում այլևս անհատներ չեն կարողանալու առաջադրվել: Հանրապետության երեք քաղաքում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում, ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը կընտրվեն արդեն ավագանու կողմից: Հետևաբար, յուրաքանչյուր անհատ պետք է անդամագրվի որևէ կուսակցության, որպեսզի կարողանա մասնակցել Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրություններին:

Պարզից էլ պարզ է` Գյումրին Հայաստանի ներքաղաքական դաշտում կամք թելադրող քաղաք է, Գյումրին Երևանը չէ, հետևաբար` իշխանությանը ձեռնտու չէ բաց թողնել Գյումրին, սակայն Գյումրին նաև միակ քաղաքն է, որտեղ քաղաքական աճպարարությանն ապտակ են հասցնում:

Աշնանը Գյումրին դառնալու է քաղաքական թատերաբեմ, իսկ նորաստեղծ կուսակցությունների թեկնածուական շարքը նմանվելու է առնետավազքի:

Յուրաքանչյուր գյումրեցի իր պարտքն է համարում մասնակցություն ունենալ Գյումրիի ավագանու ընտրություններին, ավելին` խորհրդարանում գյումրեցի պատգամավորներն սկսել են ԱԺ ամբիոնից գյումրիամետ ելույթներ շաղ տալ:

Այսպես ասած՝ հիմնական խաղացողները, սակայն, մի քանիսն են. Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, «Հայկական վերածնունդ»-ից Հովհաննես Մարգարյանը, նորաստեղծ «Գալա» կուսակցությունը, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը և, իհարկե, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Անդրադառնանք հերթով.

Սամվել Բալասանյանը ժողովրդի կողմից ընտրվելու ոչ մի շանս չունի, հետևաբար` արդեն իսկ միացրել և գործի է դրել թաղային հեղինակություններին, իսկ պաշտոնավարման տարիների ընթացքում Գյումրիում տեղի ունեցած սպանություններն ինչ-որ կերպ առնչվել են քաղաքապետին սատարող հեղինակությունների հետ:

Բացի այդ, Գյումրիում դեռ չեն մոռացել, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությանը նախորդող օրերին քաղաքապետին արտերկրից հազիվ վերադարձրին գոնե քաղաքապետարան:

Իշխանությունը դեռևս հերքում է այն լուրերը, որ պաշտոնապես սատարելու է Սամվել Բալասանյանին: Պատճառն այն է, որ իշխանությունը քննարկում է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին խաղի մեջ մտցնելու և ընտրություններին սեփական ցուցակով մասնակցելու հարցը:

Սամվել Բալասանյանն ու Մարտուն Գրիգորյանն անկուսակցական են և ՀՀԿ ցուցակով մասնակցել չեն կարող, իսկ որևէ կուսակցության անդամակցումը պարտադիր պայման է, հետևաբար ՀՀԿ-ն միայն կարող է պաշտոնապես հայտարարել, որ սատարում է այս կամ այն թեկնածուին:

Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանին, ապա քաղաքական դաշտին Գագիկ Ծառուկյանի կողմից հաջողություն մաղթելուց հետո, Մարտուն Գրիգորյանն էլ հաջողություն մաղթեց ԲՀԿ-ին: Չնայած Մարտուն Գրիգորյանը Գյումրիիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո զարգացած իրադարձություններում արդեն համոզված էր, որ Գագիկ Ծառուկյանի կողմից Սամվել Բալասանյանի փոխարեն վաստակել է Գյումրիի քաղաքապետ դառնալու «դաբրոն», սակայն իրադարձություններն այլ զարգացում ունեցան:

«Հայկական վերածնունդն» այլ ասելիք ունի, գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանի դեպքում ոչ միայն սեփական ցուցակով մասնակցության հարցն է, այլ Գյումրիում «Հայկական վերածննդի» բոյի չափումը` ինչքան է, որքան և ինչ շանսեր ունի «Հայկական վերածնունդ» դարձած իմ ՕԵԿ-ը և քանի տոկոսն են մոռացել ՕԵԿ-ին:

Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, ապա Գյումրիում նախկին քաղաքապետի տղերքը կարող են ընդամենը հարցեր լուծել գործող քաղաքապետի տղերքի մեջ: Քաղաքականության մեջ Վարդան Ղուկասյանն իր երգն արդեն երգել է, ու դա գիտեն բոլորը, բացի իրենից:

Եվ այսքանին գումարվում է ամենակարևորը` «Գալա» կուսակցությունը, որի համագումարը կկայանա հուլիսի 1-ին: «Գալան» հեռուստաընկերության կազմն է, որն ի տարբերություն այլ նորաստեղծ կուսակցությունների, չի բացառվում` լուրջ շանսեր ունենա անգամ ՀՀԿ-ի մշակած պլանների դեմ պայքարելու համար, որովհետև «Գալան» ասոցացվում է հենց Գյումրիի հետ, ճանաչվելու, հեղինակություն ձեռք բերելու խնդիրն էլ շատ փոքր է: «Գալան» կարող է զգալի արդյունքի հասնել, եթե Հայաստանում տեղի ունեցածը ընտրություն լինի, սակայն այստեղ ամեն ինչ տեղի է ունենում իշխանության դաբրոյով: Գյումրիում, սակայն, այլ խաղեր են և ոչ մի իշխանություն չի կարող հաշվի չնստել գյումրեցու կամքի հետ: Այնտեղ անգամ ընտրակաշառքը եղանակ չի փոխում, ինչը փաստել են անցած ընտրությունները:

Այնուամենայնիվ, Գյումրին լինելու է պայքարի քաղաքը, որովհետև 2018-ի ընտրություններին յուրաքանչյուր թեկնածու համար Գյումրիի նման հենարանն ունենալն արդեն մեծ բան է: Անկախ նրանից, թե ինչ մեխանիզմներ կմշակվեն, Գյումրին դա մերժում է, ինչպես մերժել է սրանից առաջ կայացած նույն նախագահական ընտրություններին: Այստեղ բոլոր մշակվող գործոնները, մեխանիզմներն ու մեթոդները երկրորդ տեղում են` գյումրեցու կարծիքից հետո: Եվ որքան էլ ոմանք  փորձեն իրենց քաղաքապետ պատկերացնել, տղերքին ոտքի հանել, միևնույն է` ունեն վախ, որ Գյումրին կասի` ոչ, բայց մեկ բան ակնհայտ է` Գյումրին Հայաստանի քաղաքական դաշտի ամենաբարձր գագաթն է, և հայկական քաղաքական« էվերեստի» նվաճումը, որքան էլ դժվար լինի, ցանկալի է քաղաքական խաղատախտակին կանգնած յուրաքանչյուր արքայի համար: