Գուրգեն Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության եզրափակչում
Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում գերծանր Գուրգեն Հովհաննիսյանը առավելության է հասել վրացի մարզիկի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ չեմպիոնական տիտղոսը կվիճարկի Ռուսաստանի ներկայացուցչի հետ: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ մամլո ծառայությունից:
69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կիսաեզրափակչում զիջել է ռուս մրցակցին և բավարարվել բրոնզե մեդալով:
Մինչ այդ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ նվաճել էին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ: Եզրափակիչ մենամարտը կկայանա այսօր՝ հունիսի 14-ին: