Ձերբակալվել են առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր ձերբակալվել է առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը։ Խոսքն առողջարանային կեղծ ուղեգրեր իրացնելու մասին է, որի կապակցությամբ քրեական գործ է քննվում ՀՀ քննչական կոմիտեում։
Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են առողջապահության նախարարության ևս երկու բարձրաստիճան աշխատակիցներ։