Հրանտ Բագրատյանը Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ 120 դիտողություն ունի
Ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ Հարկային օրենսգրքի նոր նախագծում կոնցեպտուալ լուծումները բացակայում են, համակարգ չկա, վճարն անվանված է հարկ, հարկը՝ վճար:
Համեմատականներ տանելով 1993-1996թթ. միջև` Բագրատյանն ասաց. «1993-ից 96-ին հարկերը ծախսերով 8 միլիոնից հասել է 400 միլիոն դոլարի, 3 տարում, սա էլ ասեք` ստացվում է, որ 96-ին կառավարությունը, իշխանության երրորդ տարում կարող էր գնել այնքան ծառայություն, որ այսօրվա կառավարության գնածի 70 տոկոսն է»,- նկատեց նա՝ ընդգծելով, որ ի վերջո բյուջեն պետության աշխատավարձն է:
Բագրատյանի համոզմամբ` արտադրությունը հարկելը պարզապես կխեղդի այն, և ճիշտ կլինի սպառումը հարկել:
Պատգամավորն ասաց, որ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ 120 դիտողություն ունի, որոնք խմբագրական դիտողություններ չեն: